Գրանցումը և մեկնարկը
Դասընթացների չորրորդ փուլը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:
Տեղերը սահմանափակ են, ուստի անհրաժեշտ է նախապես գրանցվել:
1 խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 280:
Գրանցվելու համար անձը հաստատող փաստաթղթի պատճենով ներկայանալ մեր հասցե (գրանցման ժամերը՝ 10:00-22:00):
Հասցեն՝ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ):
Եթե ինքդ քեզ չօգնես, ոչ ոք չի օգնի:
Խաղաղությունը միայն ուժեղ լինելով են վաստակում:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ուսուցումն անվճար է:
Ընդհանուր տևողությունը՝ 10 օր (ամեն օր)
Անցկացման ժամերը՝
09:30-13:30
13:30-17:30
18:00-22:00
Տարիք, սեռ. 16 տարին լրացած ցանկացած անձ կարող է մասնակցել: Սեռային խտրականություն չկա:
Դասերն անցկացվում են մասամբ՝ դահլիճում, մասամբ՝ դահլիճին հարակից բաց տարածքում: Հագուստը պետք է լինի հարմարավետ, գերադասելի է՝ ռազմական (չունենալու դեպքում՝ սպորտային):
Վարժությունները կատարելիս հաճախ պառկելու եք գետնին։ Օգտակար է ունենալ ձեռնոցներ, ակնոց, գլխարկ։ Պետք է ենթարկվեք հրահանգիչների հրահանգներին, նույնիսկ եթե նրանք ձեզնից շատ ավելի երիտասարդ են:

ՈՒՍՈՒՑԱՆՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
- Կրակային պատրաստություն
- Առաջին բուժօգնություն
- Ֆիզիկական-մարտավարական պատրաստություն
Պատրաստվելուց հետո մասնակիցները իրենց ցանկությամբ կարող են միանալ մեր գումարտակին և անհրաժեշտ պահին մեկնել առաջնագիծ: Կամավորների գրանցումը ևս շարունակվում է:
Ունենալ անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճեն:

