ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
ՈՄԱ ՄԵԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ՝
բաղկացած 12 գործնական դասերից
Օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Ժամերը՝ 19:00 - 22:00
Հասցեն՝ Ռուբինյանց փող., 28 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, Ալմաստ գործարան)։
Գրանցում
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
- Հունիսի 2-ից
- Հունիսի 23-ից
- Հուլիսի 14-ից
- Օգոստոսի 4-ից
- Օգոստոսի 25-ից
ՆՊԱՏԱԿԸ
Սովորեցնել կռվել և գոյատևել ինչպես լեռներում, այնպես էլ քաղաքում, ինչպես պատերազմում, այնպես էլ խաղաղ կյանքում:




Ո՞ւմ համար են այս դասընթացները:
- Պահեստազորայինների,
- աշխարհազորայինների,
- զորակոչիկների,
- կամավորների և սովորական քաղաքացիների համար, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պատրատվածության մակարդակը և պատրաստ լինի օգնել իրենց հարազատներին ու երկրին:
Բովանդակություն
Պարապմունքներն անցկացվում են մասամբ դահլիճում, մասամբ՝ փողոցում։ Հագուստը պետք է լինի հարմարավետ, ցանկալի է՝ ռազմական: Հաճախ վարժությունների կատարման ժամանակ դուք պետք է պառկեք գետնին: Օգտակար է ունենալ ձեռնոց, ակնոց, գլխարկ:
Դուք պետք է լսեք հրահանգիչների ցուցումները, նույնիսկ եթե նրանք ձեզանից տարիքով փոքր են: Պետք է դանակներ նետեք, վազեք, հրում կատարեք, ուսումնասիրեք ալպինիստական գույքը, ծանոթանաք զենքին, կրակեք, կատարեք մարտավարական վարժություններ, մագլցեք ժայռը և վայրէջք կատարեք:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Երկ-ուրբ., 19:00-22:00
Անվճար
Կոնտակտային Տվյալներ
Դասընթացների Ղեկավար՝
Վաղինակ Վարտանով
+374 95023836

Ռուբինյանց փող., 28 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, Ալմաստ գործարան)։
+37495023836
contact@voma.center
