VOMA
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ձեր ներդրումները տրամադրվում են ուսուցման և շինարարական նախագծերին, արտադրությանը և տեղեկատվական անվտանգությանը, կազմակերպության ծախսերին և զարգացմանը:

Բնակավայրերի մոտ պաշտպանական բնագծերի կառուցմանը զուգահեռ՝ մարզում ենք տեղի բնակչությանը՝ հետագայում կազմակերպված Աշխարհազոր ստեղծելու համար։
Մենք խորապես համոզված ենք, որ մարտիկը պետք է լավ հանդերձավորված լինի՝ անկախ այն բանից՝ ժամկետային զինծառայող է, թե պայմանագրային, պահեստազորային է, թե աշխարհազորային։ Ուստի մենք հատուկ դրամահավաք ենք իրականացնում՝ 100 հոգու համար նախատեսված սարքավորումներ/հանդերձանք պատվիրելու համար (նախընտրում ենք հայրենական արտադրողներին):
- ռացիա
- Զրահաբաճկոն, սաղավարտ
- Կոշիկներ
- Առաջին օգնության պայուսակ
- Մարտական գոտի
- 4 ռադիոհաղորդիչներ
- 4 ջերմատեսիլ սարքեր
- 2 պիկապ
- 1 ԱԹՍ
150 հազար դոլար աջակցություն ունենալու դեպքում՝ մենք կաջակցենք Հայաստանում բարձրորակ սարքավորումների արտադրությանը, կզինենք ժողովրդական Աշխարհազորը:
Մենք՝ Հայաստանի հասարակական կազմակերպություններս, զրոյից ստեղծում ենք Աշխարհազորի ինստիտուտ:
Չեն հարձակվում նրանց վրա, ովքեր պատրաստ են հարձակման
Պատրաստ եղեք մարտահրավերներին՝ մասնակցելով ՈՄԱ դասընթացներին:
Պատրաստվելուց հետո կամավոր դառնաալը ձեր ընտրությունն է, սակայն պատրաստ լինելը ձեր ներդրումն է սեփական անվտանգության գործում:
Առնվազն 100.000 հոգանոց պատրաստված պահեստազորը զինված չեզոքություն ունենալու հնարավորություն է։
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
