• ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր Առաքելությունը
  • ՈՄԱ - Թիմբիլդինգ
  • Մասնաճյուղերի Բացում
  • Voma մասնաճյուղեր
    • VOMA KAPAN
  • VOMA-ի Գործունեությունը
    • ԱզգԲանակ
    • ԵրկիրԱմրոց
  • Ռազմական ուսուցում VOMA-ում
    • 10-օրյա հավաքներ
    • Դասընթացներ Երևանում
    • VOMA Մասնաճյուղեր մարզերում
  • Ֆինանսավորում
    • Ֆինանսական հաշվետվություն 2020
    • Ֆինանսական հաշվետվություն 2021
    • Ֆինանսներ 2021
    • ՈՄԱ -Ի՝ ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
    • սեպտեմբերյան ֆինանսական հաշվետվություն
    • Նոյեմբերյան ֆինանսական հաշվետվություն
  • Սպառնալիքներ
  • Հետադարձ կապ
VOMA CENTER
աջակցել 
մեզ

ԲԱՑԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՁԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Փետրվարի 14-ից դասընթացներ
հրահանգիչներ

ներքեւ

Մասնաճյուղերը հնարավորություն կտան Հայաստանում ավելացնել պատրաստված քաղաքացիների քանակը, ինչպես նաև,  Հայաստանի ողջ տարածքում ամրաշինական շրջաններ ստեղծելու հնարավորություն կընձեռեն:

Պետությունն իսկապես ուժեղ կդառնա, եթե նրա քաղաքացիները լինեն ուժեղ ու համախմբված: Ցանկացած պետություն ուժեղ է իր ժողովրդով, իսկ մենք, ցավոք, և դա ցույց տվեց պատերազմը, շատ թույլ ենք, մոտիվացված չենք և պատրաստ չենք լուրջ հեղաշրջումների: Անկախ նրանից ՝ պատերազմ է, թե երկրաշարժ: Աշխարհազորը պատրաստված չէր և չգիտեր ինչպես վարվել, կամավորներն ու, մասամբ, պահեստազորայինները չունեին բավարար պատրաստվածություն, նոր սպառազինությանը վերաբերող գիտելիքներ և հիմնականում վատ մարզավիճակում էին:

Ձեր բնակավայրում մասնաճյուղ բացելով՝ դուք լուծում եք մի քանի խնդիրներ.

 

 

  • Ստեղծվում է մի վայր, որը քաղաքականությունից դուրս է, և նրա՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ աշխատանքը համախմբում է մեզ։
  • Դուք մեր հայրենակիցներին հնարավորություն եք տալիս սովորել այն գիտելիքները, որոնք կօգնեն նրանց պաշտպանել իրենց, իրենց ընտանիքն ու երկիրը:
  • Մասնաճյուղի շուրջ կենտրոն եք ստեղծում , որը հետագայում կբացատրի՝ինչպես ձեր բնակավայրում ամրացված տարածքներ կառուցել (ինժեներական կառույցներով և պատրաստված, զինված բնակչությամբ):
  • Վերջապես ստեղծում եք պատասխանատու քաղաքացիների հասարակություն, որը բողոքելու փոխարեն վերջապես կսկսի փոխել երկիրը: Եվ վերջում, որքան շատ լինեն նման կազմակերպությունները, այնքան թուրքերը հարձակվելու մասին ավելի քիչ կմտածեն։
731548336922462838-mg4154jpg.jpg

Ինչպես դառնալ հրահանգիչ.

 

  1. Կազմել համախոհների 2-3 հոգանոց թիմ
  2. 0,5-1,5 ամսով գալ Երևան՝ դասընթացների:
  3. Վերադառնալ բնակավայր, մարզումների համար տարածք գտնել:
  4. Թիմին տրամադրել մարզական գույք և ալպինիստական հանդերձանք:
  5. Ֆինանսական մասը, այդ թվում ՝ աշխատավարձերը, որոշվում են անհատապես յուրաքանչյուր թիմի հետ, Մեզ համար կարեւոր է աշխատելու ձեր ցանկությունը ։

 

Վաղինակ Վարդանով պատրաստման ղեկավար + 37495023836

 

Թողնել Հայտ
+374-95-023836
WatsApp, Telegram
contact@voma.center

 

Donate