ԻՆՉ Է 10-ՕՐՅԱ ՀԱՎԱՔԸ
Ուսումնական ճամբարն այն վայրն է, որտեղ Հայաստանի մարզերից և Հայկական Սփյուռքից տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակի և ֆինանսական դրության տղաներ և աղջիկներ սովորում են լեռնային հրաձիգների հմտությունները՝ մարտական իրավիճակներին հնարավորինս մոտ պայմաններում:
19 ժամ՝ ակտիվ գործողությունների մեջ, գիշեր ու ցերեկ, շոգին և ցրտին սովորում են ալպինիզմ, մարտավարություն, ձիավարություն, բնական արգելքների հաղթահարում, առաջին բուժօգնություն՝ արտակարգ իրավիճակներում, գոյատևման հմտություններ՝ վայրի բնության մեջ, հարձակման և նահանջի թիմային աշխատանք, դարանակալման և հակադարանակալման հմտություններ, կրակային պատրաստություն, կատարում են ցատկերթեր:
2026-Ի ՀԱՎԱՔՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ
2026 թ. հունվարի 31-ից 2026 թ. փետրվարի 8-ը
2026 թ. մայիսի 1-ից մայիսի 10-ը
2026 թ. հուլիսի 10-ից հուլիսի 19-ը
2026 թ. օգոստոսի 14-ից օգոստոսի 23-ը
ԳՐԱՆՑՎԵՔ ԵՒ ՍԿՍԵՔ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ/ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ
Բոլոր նրանց ովքեր ցանկանում են լինել պատրաստված, խելացի, համախմբված և ուժեղ։ Նրանց, ովքեր ցանկանում են, որ Հայաստանում լինի խաղաղություն կամ հաղթանակ։
ՀԱՐՄԱՐ Է
- Կամավորներին
- Պահեստայիններին
- Զորակոչիկներին
- Աշխարհազորայիններին
- Ուժային կառույցների աշխատակիցներին
- Ակտիվ կենսակերպի սիրահարներին
- Team Building/ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
- Մարդկանց՝ պատրաստ օգնության՝ արտակարգ իրավիճակների դեպքում
ՀԱՎԱՔՆԵՐԻ ՎՃԱՐԸ ԵՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Ցավոք, մենք չենք ֆինանսավորվում պետության կողմից, չունենք խոշոր մշտական ֆինանսական աղբյուրներ։ Ամբողջ բյուջեն և բոլոր ծախսերը կայքում և բանկային հաշիվներին կատրաված փոխանցումների հաշվին են: Այդ իսկ պատճառով հավաքներին մասնակցությունը լինում է՝ վճարովի, մասամբ վճարովի և անվճար։
Արժեքը՝ 1 անձի համար՝ 200 $, որը ներառում է ճանապարհածախս (Երևանից մինչև հավաքատեղի և հակառակը), սնունդ, հրահանգիչների աշխատավարձ, փամփուշտներ և պիրոտեխնիկա:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ է
Առաջին հերթին, մենք մարում ենք նրանց պատրաստման ծախսերը, ովքեր արդեն ՈՄԱ/VOMA գումարտակում են, այնուհետև, բյուջեում առկա գումարի հիման վրա որոշում ենք այն մարդկանց քանակը, ում փոխարեն կարող ենք հոգալ ծախսերը և, ըստ այդմ, ընտրում ենք դիմորդներին:
կամավորներ, պահեստազորայիններ, զորակոչիկներ և աշխարհազորայիններ եթե պատրաստ եք մասամբ հոգալ ձեր ծախսերը կամ ընդհանրապես չեք կարող, ապա պետք է հարցազրույց անցնեք երեւանի մեր կենտրոնում:
ՎՃԱՐՈՎԻ է
սովորական ցանկացողների համար, ովքեր չեն նախատեսում ընդգրկվել VOMA լեռնահրաձգային գումարտակում։
ԾԱԽՍԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՄԱՐՎՈՒՄ Է ՈՄԱ-Ի ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ
ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
- Կոշիկ - բոտինկաներ
- Բազային շերտ - կիսասեզոնային ներքնազգեստ, գուլպաներ, ցանկալի է երկշերտ, 4-5 զույգ.
- Տաք շերտ - բրդյա շապիկ՝ գլխարկով կամ առանց, սվիտեր, տաք փոխաններ/վարտիքներ
- Միջին շերտ - շապիկներ, մայկաներ, տունիկա՝ ըստ ճաշակի
- Արտաքին տաք շերտ - Քողարկման համազգեստ, գոտի,
- Գլխաշոր - գլխարկ, ցանկալի է՝ երկուսը
- Ակնոց, տուրիստական, ցանկալի է՝ փոխովի ապակիներով
- Մարտավար - հրաձգայինական ձեռնոցներ
ՈՒՆԵՆԱԼԸ ՑԱՆԿԱԼԻ Է
- ջրի տափակաշիշ, կերակրաման, գդալ-պատառաքաղ, տուրիստական բաժակձմեռային քնապարկ
- փոքր գորգ՝ քնապարկի համարարշավային զինվորական ուսապարկ 50
- հիգիենայի պարագաներատամի մածուկ և խոզանակ
- սրբիչ (արագ չորացնող)
ՄՆԱՑԱԾԸ՝ ՁԵՐ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ
ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՈՒՍԱԿ (ԴԵՂՈՐԱՅՔ)
,
- դեղամիջոց՝ ստամոքսի խանգարմանր դեմ
- ընդհանուր նշանակության հակաբիոտիկ,
- ջերմիջեցնող
- պարտադիր անձնական օգտագործման դեղեր (արյան ճնշում, սիրտ, ալերգիա և այլն),
- սանտավիկ
ՆԵՐԱՌՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
Ընդհանուր առմամբ, բոլոր պարապմունքներն ու հմտությունները գիտելիքներ են տալիս լեռնահրաձգային զորքերի մասին և կարող են կիրառվել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունների ժամանակ:
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ
ՏԱԿՏԻԿԱԿԱՆ/ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՍԱԿՐԱՎՈՐ
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ
ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
ՑԱՏԿԵՐԹ
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ