ՈՄԱ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
_________________
VOMA 2023
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՐՈՒՄ Է ԱԶԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Մեր հաշվարկով՝ ամսական 100.000 ԱՄՆ դոլարի կայուն ֆինանսավորումը թույլ կտա ոչ միայն շարունակել ուսուցումը, մշակել երկակի նշանակության ապրանքներ, ֆինանսավորել տեղեկատվական կենտրոնը, այլև կազմակերպությունն ու ստորաբաժանումները հագեցնել հատուկ սարքավորումներով, տեխնիկայով, հանդերձանքով, մեծացնել հրահանգիչների թիմը, կառուցել պաշտպանական ամրություններ և ինքնապահովման համար կառուցել սեփական բիզնեսը:
Խաղաղ ժամանակ ՈՄԱ կազմակերպությանը փոխանցված միջին ամսական գումարի չափը 30000 - 35000 դոլար է.
- ամսական բաժանորդագրություն - 13000 դոլար
- մեկանգամյա փոխանցումներ - 11000 դոլար
- PayPal - 9000 դոլար
- Սբերբանկ - 1500 դոլար
Դիտողություն: Սեպտեմբերին ռազմական գործողությունների ժամանակ փոխանցվել է 88 հազար դոլար, իսկ հոկտեմբերին՝ արդեն 48 հազար դոլար:
ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ 30-35 ՀԱԶԱՐԻՑ 28000-ՈՎ ՀՈԳՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՒՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ
ЕЖЕМЕСЯЧНО 3 000$
ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐ
Աշխատում են 14 հոգի
Ալպինիզմի, առաջին բուժօգնության, մարտավարության, կրակային պատրաստության և ֆիզիկական պատրաստության հրահանգիչները կուրսանտներին մարզում են Երևանում, իսկ երբեմն էլ մեկնում են մարզեր։
Հրահանգիչներից շատերը մեր նախկին կուրսանտներն են, որոնք լրացուցիչ վերապատրաստման են մասնակցել ՈՄԱ-ում և իրենք են դարձել հրահանգիչներ։
Նրանք վարձատրվում են ըստ ուսուցման ժամերի, և շատերի համար սա երկրորդ աշխատանք է: Նախատեսում ենք վարձել ավելի փորձառու և պրոֆեսիոնալ հրահանգիչների, որոնք կաշխատեն լրիվ դրույքով : Մարդիկ պատրաստ են աշխատել, բայց արժանի կերպով է պետք նրանց վարձատրել՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում աշխատանքը զարգացնելու համար:
ЕЖЕМЕСЯЧНО 5 000$
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Աշխատում են 12 հոգի
- Բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքում
- Տեղեկատվության մշակում և վերլուծություն
- Զեկուցումներ՝ հանրությանը
ЕЖЕМЕСЯЧНО 12 500$
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մշակումը վարում են 2 ընկերություններ
Երկակի նշանակության իրերի ստեղծում: Մշակումն արդեն ընթացքի մեջ է, և մեր եկամուտների մեծ մասն այս գործին է տրամադրվում։ Իրացման դեպքում՝ անվտանգության շատ կարևոր բաղադրամասում մենք որակյալ ներքին արտադրանք կստանանք:
ՈՄԱ-Ն՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ.
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՆՔ 3000 - 5000 դոլար
Աշխատում են 14 մասնաճյուղեր, 22 հրահանգիչներ
Գործում ենք հետևյալ քաղաքներում
Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Արարատ, Արտաշատ, Էջմիածին, Գյումրի, Վանաձոր, Թալին, Արթիկ, Չարենցավան, Ալավերդի.
Հրաձգության մրցումներ VOMA-ի մասնաճյուղերի միջև
16/05 /2022
ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԳՈՎԱԶԴ
ԱՄՍԱԿԱՆ 3000 ԴՈԼԱՐ
Աշխատում է 4 հոգի
Այսօրվա թվային աշխարհում աշխատանքը ցուցադրելու անհրաժեշտությունը ակնհայտ է: Իսկ դա լավ ցույց տալու համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ:
Աշխատանքը պարզապես ցուցադրելուց բացի՝ մենք պետք է աշխատենք հասարակ մարդկանց գիտակցության հետ՝ առաջ մղելու համար «Համապարփակ պաշտպանություն» գաղափարը, իսկ կեղծ պատմությունների և զվարճալի տեղեկատվության նման զանգվածային սպառման դեպքում՝ դա բավականին բարդ խնդիր է:
Այժմ մենք ամսական ծախսում ենք մոտ 3000 դոլար, բայց անհրաժեշտ է հասցնել 10000 դոլարի:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
ԱՄՍԱԿԱՆ 1000 ԴՈԼԱՐԱշխատում է 3 հոգի
ՈՄԱ-ի կենտրոնակայանը գտնվում է Երևանում։ Կուրսանտների, պահեստազորայիններիի, ինչպես նաև՝ ապագա հրահանգիչների համար նախատեսված դասընթացներն ու մարզումներն այստեղ են անցկացվում:
Այստեղ է գտնվում նաև մեր պահեստը, և, ընդհանրապես, բոլոր հանդիպումներն ու ժողովները այս վայրում են տեղի ունենում։ Ռազմական գործողությունների ժամանակ ողջ նյութատեխնիկական ապահովումն կատարվում է այստեղից։ Քանի որ սրահում մշտապես կամավորներ են լինում, մենք փոքրիկ խոհանոց սարքեցինք՝ օրվա ընթացքում ճաշ պատրաստելու համար։
ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ԱՄՍԱԿԱՆ 1000 - 5000 դոլար
Ընդհանուր՝ 12 մեքենա, շահագործվում է 4-ը
Փոխադրման միջոցների վառելիք և վերանորոգում.
Մեքենաները նոր չեն և շատ են երթևեկում արտաճանապարհներին։ Էլ չենք ասում արտակարգ իրավիճակների մասին, ինչպես սեպտեմբերին, օրինակ:
Մեքենաների շահագործումը կարող է բավականին կոշտ լինել, իսկ վերանորոգման համար մեծ միջոցներ են պահանջվում
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՒ ԾՐԱԳՐԵՐ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՄ ԵՆՔ ԹՈԽԱՆՑՎԱԾ 30-35 ՀԱԶԱՐԻՑ ՈԼԱՐԻՑ ՄՆԱՑԱԾ 2-7 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ:
Ամսական 60,000 դոլար եկամուտով (30,000 դոլարով ավելի, քան հիմա է), մենք կկարողանանք փայտահողային կրակակետերի (դզօտ) թիվը հասցնել ամսական 10-ի, մեծացնել պրոֆեսիոնալ հրահանգիչների անձնակազմը և պատրաստել տեղի բնակիչներին՝ Աշխարհազոր ստեղծելու համար:
1 ԴԶՕՏ-Ն ԱՐԺԵ 2300 ԴՈԼԱՐ
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
«ԳՄԲԵԹ-2» փայտահողային կրակակետերի կառուցում, ՈՄԱ Ինժեներինգ,, 3 հոգուց բաղկացած թիմ
Սեպտեմբերյան իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ, որ պաշտպանության երկրորդ, երրորդ գծերի կազմակերպման խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից չի գիտակցել ինչպես մինչ 2020 թվականը, այնպես էլ հիմա:
Ուստի որոշեցինք վերացնել սուր խնդիրը՝ կառուցելով ԳՄԲԵԹ-2 փայտահողային կրակակետեր, որոնք մշակեցինք ԳՄԲԵԹ1-ից հետո։
Անընդմեջ աշխատում է 3 հոգուց բաղկացած թիմը, որը ղեկավարում է շինարարությունը, կատարում են նախապատրաստական աշխատանքները և համակարգում (կոորդինացիա) իրականացնում տեղացիների հետ։ Մեր մասնագետները նաև օգնում են բնակչությանը իրենց բնակավայրը զինել ինժեներական կառույցներով։
ՄԱՆՐԱՄԱՍՆ.
ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ
1000-3000 ԴՈԼԱՐ
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Աշխատում է 1-3 հոգի
Ստեղծել տարածքային պաշտպանության գումարտակներ:
Սեպտեմբերյան իրադարձություններից հետո ակտիվորեն սկսեցինք վերազինել սահմանի երկրորդ գիծը և միաժամանակ տեղացիներին ներգրավել Աշխարհազորի կազմում։ Որոշակի թվով մարդկանց հավաքվելուն պես՝ սկսում ենք նրանց մարզումները։
Անհրաժեշտ է, որ տեղի բնակչությունը ոչ միայն իմանա, թե որտեղ կրակակետերը կան, այլ նաև իմանա, թե ինչպես պետք է կռվել լեռներում, ինչպես կազմակերպել հակադիվերսիոն միջոցառումներ և ինչպես վարել քաղաքային մարտեր։ Եվ լրացուցիչ խթանման համար մենք ֆինանսավորում ենք հավաքում՝ տեղական արտադրողներից սարքավորումներ և հանդտրձանք ձեռք բերելու համար:
ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ԱՄՍԱԿԱՆ 7000 ԴՈԼԱՐ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐ
Վարձել 6 հոգու
Ունենալ հրահանգիչների թիմ՝ մշտական հիմունքներով պատշաճ աշխատավարձով:
Պատրաստման գործընթացում հրահանգիչների խնդիրը գլխավորներից մեկն է։ Ծավալներն ավելանում են, բայց մարդկանց մարզելն ավելի դժվար է դառնում՝ անհրաժեշտ քանակով թիմի բացակայության պատճառով:
Այսպիսով, մենք կարող ենք մարդկանց ավելի վստահորեն ուղարկել մարզեր։ Եվ բացի հայրենասիրությունից, որը բավականացնում է մեր ժողովրդին, նրան պետք է տալ այն վարձատրությունը, որը կփակի լրացուցիչ աշխատանքի մասին մտքերը։
ԾՐԱԳՐԵՐ ԵՒ ԳՆՈՒՄՆԵՐ՝ ԱՄՍԱԿԱՆ 100.000 ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ՖԵՐՄԱՅԻ ԱՐԺԵՔԸ՝ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 200.000 ԴՈԼԱՐ
ՈՄԱ ԱԳՐՈ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ ՄՈՏ 4 ՀՈԳԻ
Շահույթը՝ տարեկան 20000 դոլար
Ինքնաֆինանսավորման համար պայմաններ ստեղծել.
Միայն սոցիալական ցանցերի միջոցով փոխանցումներից կախվածությունը ապագայում կարող է խնդիրներ ստեղծել, եթե ցանցերը հանկարծ արգելափակեն մեզ։ Հետևաբար, ինքնաֆինանսավորումը մեր եկամուտները դիվերսիֆիկացնելու լավ հնարավորություն է ։
Նախատեսում ենքԱրտաշատի տարածաշրջանում ձեռք բերել այգիներ, որոնց ծառերն արդեն պտուղ են տալիս:
Ֆերման գնահատվում է 200.000 դոլար, բայց մեկ տարում այն կարող է 20.000 դոլար շահույթ տալ։ Մենք կկարողանանք գնել այս ֆերման՝ ամսական 100,000 դոլար ֆինանսական աջակցության պարագայում:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
1 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ՝ 100 ԴՈԼԱՐ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ (ԿՈՄՊԼԵԿՏՆԵՐ)՝ ՀԱԶԱՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ
Նոր կամավորների համար սարքավորումների և հանդերձանքի հավաքածուների ավելացում:
Բեռնաթափման համակարգերը (զրահաբաճկոններ), սաղավարտները, մարտական գոտիները, գոտեպայուսակները, կոշիկները, ջերմատեսիլ սարքերը, ռադիոհաղորդիչները, գիշերային տեսանելիության և անօդաչու թռչող սարքերը անհրաժեշտ և կարևոր բաղադրիչ են մարտի գնալուն պատրաստ ստորաբաժանումների համար:
Բայց դրանք սպառման առարկաներ են, որոնք անհետանում են, պատռվում, կորչում, ուստի սարքավորումներն ու հանդերձանքը մշտական համալրման կարիք ունեն:
100.000-ԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏՈՅՈՏԱ ՊԻԿԱՊՆԵՐ (4 ՀԱՏ), ԷՔՍԿԱՎԱՏՈՐ, ԲԱՐՁՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐ և ՇԱՏ ԿՎԱԴՐՈՑԻԿԼՆԵՐ
Ապահովել սեփական տեխնիկայով պաշտպանական ամրություններ կառուցելու հնարավորությունը:
Ստորաբաժանումները տրանսպորտային հնարավորություններով ապահովել՝ մարտական խմբերի շարժունակության համար:
Ժամանակակից պատերազմը բաղկացած է մեծ քանակությամբ հրետանուց, Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և անօդաչու թռչող սարքերից, իսկ նման զենքերից պաշտպանությունը համարվում են հիմնականում լավ ամրությունները կամ ռազմական ինժեներական կառույցները: Սեփական տեխնիկան զգալի կերպով կբարձրացնի մեր հնարավորությունները:
Կկարողանանք արագ արձագանքել ստեղծված իրավիճակին և աշխատել՝ համապատասխան տրված ցուցումներին ։ Պետք է կառուցել ոչ թե շատ, այլ շատ, աղետալիորեն շատ կրակակետեր։
Տրանսպորտային միջոցները զինված ուժերին և ակտիվ պահեստազորայիններին կդարձնեն շարժուն և թշնամու համար շատ վտանգավոր։
«ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԳԻՇԵՐ»
Ամեն տարի դեկտեմբերի 30-ից 31-ը անցկացնում ենք «Հետախույզի գիշեր» միջոցառումը, որի ժամանակ պատվաշաններ ենք հանձնում մարտում վիրավորված զինվորներին։
Ֆինանսական մաս: Միջոցառումների կազմակերպում, նվերներ, պատվաշաններ։
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր եղբայրների ընտանիքները հնարավորինս բարեկեցիկ կյանքով ապրեն։ Ֆինանսապես պարբերաբար աջակցում ենք նրանց: Բազմազավակ ընտանիքներին համապատասխան կերպով ավելի շատ է փոխանցվում: