ԱՇԽԱՐՀԱԶՈՐԸ ԿՈՉՎԱԾ Է ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՄԱՍՇՏԱԲՈՎ՝ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ: ԱՅՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍ Է, ԵՒ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ։

Ներքին անվտանգության ստորաբաժանումները ժամանակակից մարտական ստորաբաժանումներ են, որոնք Շվեդիայի տարածքը պաշտպանելու, պահպանելու և վերահսկելու, ինչպես նաև ճգնաժամի ժամանակ համայնքին օգնություն ցուցաբերելու առաջնային պատասխանատվություն ունեն: Այս կերպով ներքին անվտանգության ստորաբաժանումներն ապահովում են Շվեդիայի պաշտպանության ու պահպանության տարածքային բազան։
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
Աշխարհազորը բաղկացած է ժամանակակից և համապատասխան տեխնիկայով հագեցած պահեստային ստորաբաժանումներից։ Ստորաբաժանումների ամենատարածված տեսակներ են համարվում անվտանգության վաշտերը և օպետարիվ խմբերի վաշտերը:
Անվտանգության վաշտերը ստացիոնար ստորաբաժանումներ են, որոնք գործում են տեղական մակարդակում, մինչդեռ օպերատիվ վաշտերը շարժական մարտավարական ստորաբաժանումներ են՝ ավելի բարդ նպատակներով: Օպերատիվ խմբի ընկերությունները շարժվում են տանկերի, բարձր անցունակությամբ մեքենաների և հատուկ սարքավորված միկրոավտոբուսների օգնությամբ։ Այս կերպով նրանք կարող են կենտրոնացնել իրենց ջանքերը այնտեղ, որտեղ իրենք ամենից շատ են անհրաժեշտ:
Աշխարհազորը առաջադրանքներ է կատարում նաև Շվեդիայի ափի երկայնքով՝ ծովային ստորաբաժանումների և հետախուզական ընկերությունների օգնությամբ, որոնք հետախուզության և ցամաքային հսկողության միջոցով տեղեկություններ են հավաքում։
Կան նաև CBRN դասակներ, ճանապարհային, պիոներական և նռնականետերների դասակներ։ Համատեղ կապի և կառավարման համակարգերի օգնությամբ ձեռք է բերվում փոխգործակցություն Շվեդիայի զինված ուժերի այլ ստորաբաժանումների միջև։ Նրանց պատրաստվելու ժամանակը շատ կարճ է և հաշվվում է ժամերով, ոչ թե օրերով կամ շաբաթներով:

Մայիսի 29-ին Աշխարհազորին շնորհավորանքներ և ողջույններ են հղում Պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիստը, Գլխավոր հրամանատար Միքայել Բայդը և Ազգային պաշտպանության հրամանատար Սթիվեն Սենդբորգը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Շվեդիան տուժի բնական աղետներից, լայնածավալ վթարներից կամ հասարակությանը սպառնացող այլ սպառնալիքներից, աշխարհազորը պատրաստ է աջակցել ոստիկանությանը, փրկարար ծառայություններին և այլ իշխանություններին: Անտառային հրդեհների, ջրհեղեղների, համաճարակների կամ անհայտ կորածների որոնումների դեպքում նա լրացուցիչ ռեսուրս է ապահովում: Աշխարհազորն ամեն տարի մեծ թվով նման օժանդակ գործողություններ է իրականացնում:
ԱՎԵԼԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Աշխատհազորն անընդհատ զարգանում է։ Տեխնիկան աստիճանաբար կատարելագործվում է, զինվորներն ավելի հմտանում, իսկ աշխարհազորի նկատմամբ պահանջներն անընդհատ ավելանում են։ Ձևավորվում են նոր հնարավորություններով նոր ստորաբաժանումներ։ Ներքին անվտանգության հետախուզական ընկերություններին հանձնարարված է հետախուզության և ցամաքային հսկողության միջոցով տեղեկատվության հավաքագրումը: Նրանց աջակցում են աշխարհազորի ջոկատները։
Աշխարհազորի ռազմածովային առաքելություն կատարող գումարտակները գործում են Շվեդիայի ափի երկայնքով և կղզեխմբերում։
Աշխարհազորը ունի նաև ավելի քան 25 աշխարհազորային զորախումբ: Ընդհանուր առմամբ՝ աշխարհազորում ընդգրկված են մոտ 21000 տղամարդ և կին (ողջ երկրով մեկ):

Դալարնայի աշխարհազորը, որպես Շվեդիայի առաջին աշխարհազոր, կարող է նռնականետով կռվել թշնամու դեմ։ Փորձարարական միջոցառումները Դալարնայում շարունակվել են 2014 թվականից, և այս ամենը շուտով հասանելի կլինի զինված ուժերի բոլոր ռազմական շրջաններում:
ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԵՎ
ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ
Բոլոր նրանք, ովքեր ծառայում են Աշխարհազորում, կամավորներ են։ Աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքվում է պայմանագիր առ այն, որ տարեկան որոշակի օրերին մարզվելու են և ֆիզիկական պատրաստություն են անցնելու։ Կամավորների մեծ մասը զինվորական ծառայություն կամ բազային զինվորական պատրաստություն է անցել։ Կան նաև առանց նախկին ռազմական փորձի բազմաթիվ մասնագետներ (սանիտարներ, դիսպետչերներ և կինոլոգներ):
Նրանք պատրաստվում են կամավոր պաշտպանական կազմակերպությունների կողմից, այնուհետև ուղարկվում են աշխարհազորի ստորաբաժանումներ: Աշխարհազորի բոլոր անդամները պետք է անվտանգության ստուգում անցնեն։ Աշխարհազորի ծառայությունը անձնական աճի, անհատական պատասխանատվության հնարավորություն է տալիս և միասնության յուրահատուկ զգացում առաջացնում:

Պատերազմի և խաղաղության միջև. մարտահրավեր, որն ընդունում է Աշխարհազորը
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱՅՔ