ՈՄԱ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ
Պատմություն՝ Հայաստանի ապագան
ստեղծող մարդկանց մասին
Ապրիլի 3, ժամը 18:30
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այս ֆիլմը սովորական մարդկանց մասին է, որոնք որոշում են կայացրել դառնալ ՈՄԱ-ի անդամ, որոշում՝ դառնալ Ազգ-Բանակի մաս։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են գիտնականները, շինարարները, ֆերմերները, բժիշկները և ուսանողները միավորվում՝ հանուն իրենց երկիրը պաշտպանելու և զարգացնելու ընդհանուր նպատակի:
Մենք ձեզ կպատմենք նրանց մասին, ովքեր գիտակցում են, որ պետության հզորությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից։ Սա պարզապես ֆիլմ չէ, այլ ապագան ստեղծելու գործի հրավեր:
Միացե՛ք` դիտելու:
ԵՐԵԿՈՅԻ ԾՐԱԳԻՐ
- Հյուրերի հավաք՝ 18:30
- Մուտք՝ դահլիճ՝ 18:45
- Միջոցառման սկիզբ՝ 19:00
- Ֆիլմի ցուցադրություն
- Վ. Վարտանով
- Երեկոյի փակում
Ամսաթիվ՝ ապրիլի 3, հինգշաբթի
Վայրը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան | Երևան, Հովսեփ Էմինի փող., 123 շենք (Արաբկիր վարչ. շրջան)
Կոնտակտային տվյալներ:
Հեռախոսահամար՝ +37496200697
Էլեկտոնային փոստի հասցե՝ contact@voma.center
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Իրավիճակային կենտրոնը մարտական կառավարման և մոնիտորինգի համակարգ է, որը հրամանատարներին հնարավորություն է տալիս պլանավորել և իրականացնել բարդ գործողություններ ՝ նպաստելով արդյունավետ որոշումների կայացմանը պարզեցված ձևով:
VOMA-ն մշակում և ներդնում է որոշ տարրեր տվյալ համակարգում:
ԲԱԳԻ
Արագորեն տեղաշարժվող մեքենաներ՝ մատակարարման, տարհանման, հարձակման նպատակներով: Կարող են գործածվել աշխարհազորայինների և պահեստազորայինների կողմից:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶՐԱՀ
ՀՀ ՊՆ-ն օրենքով ազատամարտիկներին տալիս է ինքնաձիգ և փամփուշտներով երկու խանութ ։ Եվ նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում աշխարհազորայինները հիմնականում պաշտպանություն չունեն։ Այդ պատճառով մենք ստեղծել ենք զրահաբաճկոնների համար զրահապատ թիթեղների արտադրություն։